Рубрика: Ուսումնական նախագծեր

Ձմեռային մարզական խաղեր 2022

Նախագիծը Մարզական ակումբի բլոգում։

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Ձմեռային մարզական խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ամենամյա 7-րդ Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:  Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, մարզական ընտանիքներ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։

Նպատակը՝ 
Ձմեռային մարզական խաղերը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների, ընտանիքների հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերումը, զարգացումը, ձմեռային մարզաձևերի,  մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման, մարմնամարզական, լողի բաց ստուգատեսների միջոցով։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, անցկացման վայրը՝ կրթահամալիրի մարզասրահներ՝ բաց-փակ, կրթահամալիրի լողավազան, Արատեսի դպրական կենտրոն, հանրապետության տարբեր մարզեր, սահադաշտեր, այլ:

Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար։

Ձմեռային մարզական խաղեր՝ առաջին փուլ՝ հունվարի 10-21-ը՝

  • Ճամփորդություններ դեպի ձյուն` դահուկ, սահնակ /ըստ հայտի/`
  1. Ջրվեժի արգելոց
  2. Սևաբերդ
  3. Լեռնանիստ
  4. Արատես եռօրյա ճամփորդություն (21․01-23․01)
  5. Հեծանվավարություն
  • չմշկասահք/ըստ հայտի/
  • Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց

Քոլեջի ժամանակցույց՝

  • Հունվարի 11՝ Սևաբերդ
  • Հունվարի 12՝ Ջրվեժի արգելոց
  • Հունվարի 13՝ Սևաբերդ
  • Հունվարի 14՝ Գեղասահքի դպրոց 13։00- 13։45
  • Հունվարի 20՝ Գեղասահքի դպրոց 13։00- 13։45
  • Հունվարի 21՝ Լեռնանիստ
  • Հունվարի 25՝ Սևաբերդ
  • Հունվարի 26՝ Գեղասահքի դպրոց 13։00- 13։45
  • Հունվարի 28՝ Լեռնանիստ

Նախագծեր՝

Ամփոփումներ՝

Ձմեռային մարզական խաղերի` ստուգատեսային շաբաթ՝ հունվարի 24-28-ը՝

  • մարզական ակումբների բաց պարապմունքներ, մրցաշարեր, նախագծեր /Միջին և Ավագ դպրոցների 6-12-րդ դասարաններ /ծրագրեր/

Նորմատիվներ, սանիտարահիգիենիկ կանոններ՝

Ստուգատեսի համար նախատեսված` հեծանվային նորմատիվներ:

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի: Պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսին ներկա են գտնվում, հյուրեր, ծնողներ, բարեկամներ: Ստուգատեսը լուսաբանվում է սովորողների, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Մասնակիցները՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, բլեյան ցանցի գործընկեր դպրոցներ, մարզական ընտանիքներ, մարզական ակումբներ, այլ շահառուներ: 

Оставьте комментарий